Աճուրդում վաճառվել են Նապոլեոն Բոնապարտի հայտնի երկարաճիտք կոշիկները (լուսանկար)
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտին պատկանող ճտքակոշիկները Փարիզում աճուրդի ժամանակ վաճառվել են 117 հազար եվրոյով (61մլն 604հզր 636 դրամ): Այս մասին այսօր թվիթերյան էջում տեղեկացրել է Drouot աճուրդի տունը:
«Նապոլեոնի հայտնի ճտքակոշիկները քիչ առաջ վաճառվեցին 117 հզր 208 եվրոյով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ֆրանսիացի պատմաբանների տեղեկություններով՝ 40 համարի սև, կաշվե 48 սմ երկարությամբ ճիտքերով կոշիկները Նապոլեոնը կրել է Սբ. Հեղինեի կղզում, որտեղ նա մահացել է 1821 թ.-ին:
Նշվում է, որ կայսրը երկարաճիտք կոշիկները գնել էր 80 ֆրանկով:
L'empereur a toujours la botte, euh, la cote.
— Drouot (@Drouot) November 29, 2019
Les fameuses bottes de Napoléon viennent d'emporter 117 208 € (frais inclus) à l'instant chez @AlexandreGique1 !
Les fans de l'Empire sont toujours nombreux pic.twitter.com/oaHU2lDSnE









