Թղթադրամներ փողոցում. Կիևում պայթեցրել և թալանել են բանկի մասնաճյուղը (լուսանկարներ)
Լույս նոյեմբերի 30-ին Կիևի Ռուսանովկա շրջանում պայթեցրել և թալանել են ուկրաինական «Ощадбанк» բանկի մասնաճյուղերից մեկը, գրում է dtp.kiev.ua-ը:
«Կիևի Ռուսանովկա շրջանում պայթեցվել և թալանվել է «Ощадбанк»-ի մասնաճյուղերից մեկը: Փողոցը թղթադրամներով է պատվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպի ականատեսների համաձայն՝ հանցագործները Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով փախուստի են դիմել: Ոստիկանությունը հայտարարել է «Սիրենա» հատուկ գործողության մասին: Չարագործների ավտոմեքենան որոնվում է:
Դեպքի վայրում աշխատել են քննիչները: Դեպքի հանգամանքների և գողացված գումարի առնչությամբ քննություն է անցկացվում:














