Լեոնարդո ԴիԿապրիոյին մեղադրել են Ամազոնիայի անտառները հրդեհողներին ֆինանսավորելու համար

06:26 • 30.11.19

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին մեղադրել է Ամազոնիայի անտառային հրդեհների հետ կապվող ոչկառավարական կազմակերպությունները ֆինանսավորելու համար:

«ԴիԿապրիոն օրինակելի երիտասարդ է, չէ՞: Գումար է վճարում, որպեսզի հրդեհեն անտառները: Լուսանկարում են, ուղարկում ոչկառավարական կազմակերպություն, սա նկարը տարածում է, կապ է հաստատում Լեոնարդու ԴիԿապրիոյի հետ, որը այդ ոչկառավարակաան կազմակերպությանը կես միլիոն դոլար է վճարում»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ որևէ ապացույց չներկայացնելով:

Նոյեմբերի 28-ին Բրազիլիայում անտառները հրդեհելու մեղադրանքով ձերբակալվել էին  տարբեր ոչկառավարական կազմակերպությունների (Brigada Alter do Chão, Aquíferos Alter do Chão և Projeto Saúde e Alegria) 4 անդամներ: Քննության տվյալներով՝ այս մարդկանց նպատակը Վայրի բնության համաշխարհային ֆոնդին անտառային հրդեհների լուսանկարներ վճարելն էր:

Հիշեցնենք, որ Լեոնարդի ԴիԿապրիոն անտառների պահպանության ֆոնդ ստեղծեց Ամազոնիայում խոշոր անտառային հրդեհների բռնկումից հետո: