Մեծ Բրիտանիայում ռուսական նավ է կալանվել փաստաթղթերի հետ կապված խնդրի պատճառով

05:08 • 30.11.19

Մեծ Բրիտանիայում ռուսական Jireh նավ է կալանվել փաստաթղթերի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС -ը՝ հղում տալով տեղի ՌԴ դեսպանատանը:

Նիգերիայի դրոշով նավում, որն ուղևորվում էր Սենեգալ, ռուս նավաստիներ կան, որոնց թվում 9 մարդ՝ Ղրիմից: Հաղորդվում է, որ բրիտանական իշխանությունները անձնակազմի նկատմամբ պահանջներ չունեն: Այժմ խումբը Պորտլենդ կղզու նավահանգստում է:

Լոնդոնում ՌԴ դեսպանատունը նշում է, որ անձնակազմի անդամներից կամ նրանց հարազատներից ոչ ոք դիվանագետներին չի դիմել:

Նավը կալանվել է նոյեմբերի 26-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: