Աստրախանում կամավորները փրկել են սառցակալած ջրանցքի վրա սառած-մնացած կատվի կյանքը. տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում (տեսանյութ)

10:35 • 30.11.19

ՌԴ Աստրախան քաղաքում «Հավատարիմ ընկեր» կենդանիների ապաստարանի կամավորները փրկել են սառցակալած ջրանցքի վրա սառած-մնացած կատվի կյանքը, հայտնի է դառնում «ВКонтакте» սոցիալական կայքում կազմակերպության էջից:

Անցորդներից մեկը նկատել է այդտեղ մնացած կենդանուն և կանչել է ապաստարանի աշխատակիցներին:

Կամավորները հատուկ պարանով դուրս են հանել կենդանուն, տաքացրել ու մերսել են թաթերը: Այնուհետև կատվին ազատ են արձակել, քանի որ ապաստարանում նրան պահելու տեղ և պայմաններ չեն եղել:
Ավելի ուշ խմբում հայտարարություն է տարածվել, որ ցանկացողները կարող են ապաստան տալ կատվին: