Արմավիրի մարզի Արաքս գյուղում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

10:11 • 30.11.19

Նոյեմբերի 30-ին, ժամը 03:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի Խոստիկյան փողոցի տներից մեկի բակում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան դիմաց կայանած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝  04:23-ին:

Այրվել է շարժիչի հատվածը և վարորդի խցիկը՝ մասամբ: