Ներգաղթյալները Սերբիայից Հունգարիա տեղափոխվելու համար երկու թունել են փորել սահմանին (լուսանկարներ)

12:01 • 30.11.19

Հունգարիայում ոստիկանության աշխատակիցները Սերբիայի հետ սահմանին երկու թունել են հայտնաբերել, որոնցով անօրինական ներգաղթյալները Սերբիայից Հունգարիա են տեղափոխվել, գրում է abcnews.go.com-ը:

Նշվում է, որ 34 մետր երկարություն ունեցող թունելներից մեկը փորված է եղել Աշոտհալոմ բնակավայրի մոտ: 21,7 մետր երկարություն ունեցող մեկ այլ թունել էլ հայտնաբերվել է Չիկերիա բնակավայրի մոտ:

Ոստիկանության տվյալներով՝ երկու թունելներն էլ փորված են եղել ձեռքով: Հայտնաբերումից հետո թունելները փակվել են հատուկ տեխնիկայի միջոցով: Ստորգետնյա անցումից օգտվելու համար ձերբակալվել է 44 անձ:

2015 թվականին միգրացիոն ճգնաժամի գագաթնակետին Հունգարիան դարձել է ԵՄ առաջին պետությունը, որն արգելել է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ներգաղթյալների մուտքը երկիր:

 

Картинки по запросу Венгрия

Картинки по запросу Венгрия

Картинки по запросу Ашотхалом