Ուկրաինայում քահանա է ձերբակալվել թմրանյութ ստանալիս (լուսանկար)

14:03 • 30.11.19

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում թմրանյութով փաթեթ ստանալիս ձերբակալվել է Սուրբ Անդրեասի վանքի քահանա Իլիոդորը, գրում է «Ֆորպոստ» պարբերականը:

Ինչպես հայտնել է ոստիկանության աղբյուրը, եկեղեցու սպասավորի հետ ծանրոցը վերցնելու է գնացել նրա ընկերը՝ քահանա Եվգենին, որն ավտոմեքենայի մեջ սպասելիս է եղել ընկերոջը:

Տեսնելով Իլիոդորի ձերբակալությունը՝ Եվգենին այս մասին տեղեկացրել է թեմին:

20 րոպեի ընթացքում քահանային օգնության են շտապել թեմի ներկայացուցիչները՝ անվտանգության ընկերության ղեկավարի ուղեկցությամբ, սակայն ձերբակալվածին օգնել չի հաջողվել: Վերջինս ոստիկանություն է տեղափոխվել: