Ուկրաինայում չարագործները չհրկիզվող պահարան են գողացել բանկից, որը դատարկ է եղել

23:34 • 01.12.19

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում կողոպտիչները ներխուժել են ուկրաինական բանկերից մեկի բաժանմունք և չհրկիզվող պահարան դուրս բերել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ մարզային ոստիկանությանը հղումով, չարագործները նոյեմբերի 29-ի գիշերը բանկի տարածք են ներխուժել՝ կոտրելով դուռը: Նրանց հաջողվել է արագ դուրս հանել չհրկիզվող պահարանը, նախքան անվտանգության աշխատակիցների ժամանումը:

Կողոպտիչներն իրենց գողոնը հասցրել են մոտակա դպրոցի տարածք, որտեղ էլ բացել են: Սակայն ներսում ոչ մի արժեքավոր բան չի եղել: Թողնելով պահարանն այնտեղ՝ չարագործները հեռացել են:

Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ գողության մասին հոդվածով: Ոստիկանությունը պարզում է հանցագործության մասնակիցների ինքնությունը: