Եգիպտոսում եկեղեցու պատ է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ
Եգիպտոսի Էլ-Մինյա նահանգի Մալավի քաղաքում փլուզվել է եկեղեցու պատը, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, զոհերից մեկը 4-ամյա երեխա է: Եվս չորս մարդ վնասվածքներ են ստացել:
Էլ-Մինյայի նահանգապետը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և կարգադրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարվածի պատճառները պարզելու համար:









