Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետի հրաժարականը

21:46 • 01.12.19

Իրաքի խորհրդարանը բավարել է վարչապետ Ադիլ Աբդուլա Մահդիի հրաժարականի դիմումը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:

«Ես խորհրդարանին եմ ներկայացնում պաշտոնական հրաժարականը, որպեսզի խորհրդարանը կարողանա դիտարկել նոր թեկնածությունները»,- ասվում է Մահիդիի դիմումի մեջ:

Վերջինս հրաժարական տալու մասին հայտարարել էր նախօրեին՝ երկրում շուրջ երկու ամիս տիրող հակակառավարական ցույցերի և անկարգությունների ֆոնին: Ուրբաթ հայտնի էր դարձել, Իրաքում մեկ օրում տեղի ունեցած բախումների հետևանքով 40 մարդ էր զոհվել:

Մինչդեռ հոկտեմբերի 1-ին սկսված բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը, հազարից ավելին վիրավորվել են: