Լենինգրադի շրջանում գտել են կորած կենսաթոշակառուի կմախքը` կողքին 324 000 ռուբլի

05:18 • 01.12.19

Լենինգրադի շրջանում իրավապահ մարմինները պարզում են կնոջ մահվան հանգամանքները, որը համարվում էր կորած:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, 36-ամյա կինը ոստիկանությանը հաղորդել էր, որ գտել է իր 81-ամյա տատիկի մնացորդները, որը կորել էր 2019 թվականի հոկտեմբերին:

Իրավապահ մարմինները նշված տեղում գտել են կմախքը՝ առանց գանգի և որոշ ոսկորների: Գտնվել են նաև փաստաթղթեր, բանալիների կապ, ձեռնափայտ և մահացածի հագուստը: Նրա կողքին գտնվել է պայուսակ, որի մեջ եղել է 324 000 ռուբլի: