Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Amaq գործակալությանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Լոնդոնում ուրբաթ տեղի ունեցած հարձակումը կատարել է իր գրոհայիններից մեկը»,- փոխանցում է գործակալությունը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի կամրջի հարևանությամբ տղամարդը դանակով հարձակվել էր մարդկանց վրա: Երկու հոգի` մեկ կին և մեկ տղամարդ, ստացած վնասվածքներից մահացել էին: Եվս երեքը տուժել էին: Կասկածյալին` 28-ամյա Ուսման Խանին, ոստիկանությունը ձերբակալել է:









