Մեքսիկայում ոստիկանության և թմրավաճառների բանդայի հետ փոխհրաձգության հետևանքով 14 մարդ է զոհվել
Մեքսիկայի Կոաուիլա նահանգում թմրավաճառների բանդայի և ոստիկանության անդամների փոխհրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի, հայտնում է Universal պարբերականը։
Կոաուիլայի նահանգապետ Միգել Ռիկելմեն հայտնել է, որ բախման հետևանքով զոհվել է 4 ոստիկան և 10 զինված քաղաքացի: Եվս 6 ոստիկան վիրավորվել է։
Վկաների պնդմամբ՝ հանցագործները 5 հազար բնակչությամբ քաղաք են ժամանել յոթ ավտոմեքենաներով և կրակ են բացել պետական հաստատությունների վրա:
Ոստիկանության, դատախազության և բանակի ուժերի համատեղ գործողության արդյունքում ոչնչացվել է զրահապատ մեքենաների մի մասը, որոնցից հանցագործները կրակ են բացել:









