Արմավիրի մարզում 23-ամյա երիտասարդը հանել է Mercedes-ի առջևի համարանիշը, հետևի հողմապակուն փակցրել ութանկյուն, դանակով սպառնացել ոստիկաններին. Shamshyan.com
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում ծառայություն իրականացնելիս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նկատել են Mercedes մակնիշի 36 FՍ 589 համարանիշի ավտոմեքենա, որի առջևի համարանիշը բացակայում էր:
Ոստիկանները նկատել են նաև, որ ավտոմեքենայի հետևի հողմապակուն փակցված է հանցագործ աշխարհում օգտագործվող «ութանկյուն» նշանը, ինչը խորացրել է նրանց կասկածները և նրանք որոշել են ստուգման նպատակով կանգնեցնել ավտոմեքենան: Ոստիկանները՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վարչական շենքի հարևանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան և վարորդը՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 23-ամյա Կարեն Մանուկյանը, սկսել է զազրախոսել իրեն կանգնեցրած ոստիկանների և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների հետ:
Օրինախախտ վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն նա բերման ենթարկվելու ժամանակ ավտոմեքենայի միջից վերցրել է մի մեծ դանակ ու սկսել թափահարել: Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում նրա գործողությունները կանխվել են: Աղբյուրի տեղեկություններով` ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բանժի պահպանվող հատուկ տարածք, դանակն էլ առգրավվել է:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:









