Սիրիայում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
Սիրիայում ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով երկու երեխա է մահացել: Ինչպես հայտնում է «Известия»-ն, դեպքը տեղի է ունեցել Դամասկոսում:
Գործակալության տվյալներով ՝ նրանք ոչխարներ էին արածեցնում, երբ պայթել է գրոհայինների կողմից տեղադրված պայթուցիկ ականը: Երկու երեխաներն էլ տեղում մահացել են:
Հիշեցնենք, որ 2011 թվականից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը:









