Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի է ունեցել պայթյուն. զոհվել են թուրք զինվորականներ
Անհայտ ծագման պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայի Հասեկե նահանգի հյուսիսում գտնվող Թել Հալաֆ քաղաքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով SANA գործակալությանը:
Գործակալության տվյալներով ՝ միջադեպի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինվորականներ և Սիրիայի ընդդիմությանն աջակցող թուրք գրոհայիններ: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անասնաբուժական կլինիկայի շենքի մոտակայքում, տուժողները տեղափոխվել են Թուրքիա՝ բուժման նպատակով:









