Վաշինգտոնում տղամարդը սպանել է նախկին կնոջը մեքենայում նստած ժամանակ, որում գտնվել են իրենց 3 երեխաները
Վաշինգտոնում նախկին ամուսինը կրակել ու սպանել է մեքենայում նստած կնոջը: Այս մասին հայտնում է Fox news-ը՝ հավելելով, որ մեքենայում կնոջից բացի եղել են նաև նրա մայրն ու երեք երեխաները:
Զոհված կնոջ քույրը հայտնել է, որ իր փեսան ոչ վաղ անցյալում ձերբակալվել է ընտանեկան բռնության դրսևորման համար և նոյեմբերի կեսերին ազատ արձակվել գրավի դիմաց:
Նրա խոսքով՝ 38-ամյա տղամարդը կրակել է դպրոցի մոտ կանգնած մեքենայի վարորդի նստատեղի ուղղությամբ: Կրակոցներ արձակելուց հետո տղամարդն ինքնասպան է եղել:
Կնոջ խոսքով՝ մայրը նույնպես վիրավորվել է, և այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նշվում է, որ երեխաները չեն տուժել:









