Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը
12:49 • 02.12.19
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:
Ավետ Պողոսյանն անկուսակցան է:
Placeholder









