Forbes-ն անդրադարձել է ամենաթերագնահատված զբոսաշրջային ուղղություններին, որոնց թվում է նաև Հայաստանը (լուսանկարներ)

12:42 • 02.12.19

Մեր օրերում բոլորը շտապում են հայտարարել ճանապարհորդելու համար 2020 թվականի «լավագույն» ուղղությունները, սակայն այս անգամ հեղինակավոր Forbes ֆինանսատնտեսական ամսագիրը տարբերվող մի ցանկ է առանձնացրել, որում նշվել են ամենաթերագնահատված զբոսաշրջային ուղղությունները:

Հմայիչ, տիեզերական քաղաքներից մինչև պատմական գոհարներ ու ոտք չդրած լողափեր. մայրաքաղաք Երևանը տեղ է գտել այդ 10՝ ավելի քիչ ուշադրության արժանացած վայրերի շարքում, որոնք ճանապարհորդները կարող են այցելել 2020թ.-ին:

Հանդեսի փոխանցմամբ` Հայաստանը, որը հայտնի է որպես  աշխարհի «ամենահին քրիստոնեական երկիր», ամենազարմանահրաշ վայրերից է, որ կարող են զբոսաշրջիկները բացահայտել իրենց համար: Այն աշխարհին է ներկայանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված հնագույն վանքերով ու տաճարներով: 

Ամսագիրը տեղեկություն է հաղորդում քաղաքամայր Երևանի մասին՝ նշելով, որ այն մոլորակի վրա ամենաերկար շարունակական բնակեցված քաղաքներից է և հայտնի է խորհրդանիշ Արարատ լեռանը նայող հրաշալի տեսարանով: Երևանը նաև կոչում են «վարդագույն քաղաք»` ճարտարապետության մեծ մասը կազմող վարդագույն հրաբխային տուֆ քարից պատրաստված շենքերի պատճառով:

Այնուհետև ամսագիը խորհուրդ է տալիս նայել ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի թողարկած ձեռնարկի` Հայաստան կատարած այցի հատվածը, որտեղ զբոսաշրջիկները կարող են գտնել նաև Հանրապետության հրապարակում գտնվող վարդագույն The Marriott Yerevan-ի շենքը:

Հանդեսը խոսում է նաև հայկական հայտնի ռեստորաններից մեկի մասին, որը հյուրընկալել է այնպիսի նշանավոր գործիչների, ինչպիսիք են Հիլարի Քլինթոնը, Ուելսի արքայազնը և Ժերար Դեպարդյեն և որտեղ կարելի է համտեսել անմահական կերակրատեսակներ: 

Ցանկում տեղ են գտել նաև Ուրուգվայը՝ Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքը, Վիետնամը՝ Կոնդաո արշիպելագը, Նիգերիան՝ Լագոս քաղաքը, Կամբոջան՝ Մոնդոլկիրի նահանգը, Բելիզը՝ Պունտա Գորդա քաղաքը, Նիդեռլանդները՝ Ռոտերդամ քաղաքը, Տեխասի Սան Անտոնիո քաղաքը, Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, Չեխիայի Տելչ քաղաքը:

 

Հայաստան, Երևան

Ruins of the Zvartnos temple in Yerevan, Armenia

Չեխիա

Main square of Telc city, a UNESCO World Heritage Site, in South Moravia, Czechia

ՉիլիPlaza de Armas Square and Santiago Metropolitan Cathedral in Santiago, Chile

Տեխաս

San Antonio Riverwalk in San Antonio, Texas

Նիդեռլանդներ

Erasmus Bridge at twilight in Rotterdam, The Netherlands

Բելիզ

Copal Tree Lodge in Punta Gorda, Belize

Կամբոջա

Elephant Valley Project in Mondulkiri, Cambodia

 

Նիգերիա

Commercial District in Lagos, Nigeria

Վիետնամ

Bai Nhat Beach in Con Dao, Vietnam

Ուրուգվայ

The historic quarter of Colonia del Sacramento, Uruguay