«Տեղեկություն կա, որ Ա․ Հարությունյանն ասել է՝ դասադուլ անող ուսանողները կմնան նույն կուրսում, չեն ավարտի համալսարանը»․ տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողների և ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի հանդիպումը (տեսանյութ)
ԵՊՀ պատմության ֆակուլտետում ավարտվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և ուսանողների հանդիպումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները դասադուլ էին անում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։
Պատճառն այն էր, որ ուսանողները նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։ Ուսանողները ստացել են ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պատասխանը, որը չէր գոհացրել նրանց։
ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն նստացույցի մասնակիցներին էր մոտեցել և խոստացել էր հանդիպել նրանց հետ՝ քննարկելու պահանջները։
Պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եթե որոշվի, որ «Հայոց լեզու» առարկան ոչ պարտադիր է լինելու որոշ ֆակուլտետներում, ապա սփյուռքից եկած ուսանողները, չիմանալով հայոց լեզու և պատմություն, շատ ռիսկերի կբախվեն՝ այստեղ ևս դրանք չուսումնասիրելով: «Այսօր համացանցում համատարած լատինատառ գրելու խնդիր կա, որի մի մասը հենց այդ անգրագիտությունն է, որ հայոց լեզու և հայոց պատմություն չգիտեն»,- ասաց նա։
Ուսանողը նշեց, որ ցավալի է, որ մարդիկ պատմությունից մեջբերումներ են անում՝ սխալներով, որին արձագանքեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ ասելով, թե նման օրինակները այդքան էլ կապ չունեն նախագծի հետ:
Անդրադառնալով սփյուռքից եկած և հայերեն չիմացող ուսանողների վերաբերյալ դիտարկմանը՝ Գևորգյանը պատասխանեց․ «Հարգելի՛ս, մի կիսամյակում երկուական ժամով հայերեն չիմացողը հայերեն չի սովորի։ Համալսարանում դասընթացներ ենք կազմակերպում սփյուռքից եկած ուսանողների համար, նրանց հատուկ ծրագրով հայերեն ենք սովորեցնում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և ուսանողների միջև հանդիպումը։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները դասադուլ էին անում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։
Պատճառն այն էր, որ ուսանողները նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին, ապա ստացել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանը, որը չէր գոհացրել նրանց։.jpg?1575298257633)
.jpg?1575298270743)
.jpg?1575298284520)









