«Իսլամական պետության» ավելի քան 100 անդամ հանձնվել է Աֆղանստանի իշխանություններին
Դեկտեմբերի 1-ին Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 113 անդամ հանձնվել է կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Աֆղանստանի ազգային բանակի 201-րդ կորպուսի հայտարարության մեջ ասված է, որ հանձնվածներից 49-ն ԻՊ-ի զինյալներ են, 21-ը՝ կին, 43-ը՝ երեխա:
Զինվորականները նշել են նաև, որ հանձնվողները կառավարությանն են հանձնել 35 միավոր զենք:
ԻՊ-ի տասնյակ անդամներ իրենց ընտանիքների հետ Նանգարհար նահանգի տարբեր շրջաններում էին ապրում սկսած 2014 թվականից, երբ ԻՊ-ը հայտարարեց Աֆղանստանում իր ներկայության մասին:









