ԱՄՆ-ն վավերացրել է ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը

10:04 • 02.12.19

ԱՄՆ-ն վավերացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը: 

«Ուրախ եմ հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վավերացրել է ՆԱՏՕ–ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը»,- դեկտեմբերի մեկին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պոմպեոն նաև նշել է, որ արձանագրության վավերացմամբ Հյուսիսային Մակեդոնիան մեկ քայլով ավելի է մոտեցել դաշինքի 30-րդ անդամը դառնալուն: Ավելի վաղ նման վավերացումներ են իրականացրել ՆԱՏՕ-ի ևս մի քանի անդամ երկիր: