Իսպանիայի թագավորի ազատազրկված փեսան խնդրել է ազատ արձակել իրեն ամանորյա արձակուրդներին
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի քրոջ՝ Քրիստինայի ամուսին Ինյակի Ուրդանգարինը, որը դատապարտված է ազատազրկման միլիոնավոր եվրոների մեքենայությունների համար, խնդրել է իրեն ազատ արձակել ամանորյա արձակուրդներին: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը:
Իսպանիան նման իրավունք տալիս է այն դատապարտյալներին, որոնք փոքր երեխաներ ունեն: Այդ դատապարտյալներին տարվա ընթացքում կարող է տրամադրվել մինչև 36 օր՝ ընտանիքի հետ անցկացնելու համար:
Հանձնաժողովը կուսումնասիրի Ուրդանգարինի խնդրանքը՝ հաշվի առնելով, որ նա այժմ կամավոր աշխատում է հաշմանդամների համար նախատեսված կենտրոնում:
Թագավորի փեսան դատապարտվել է իր գործընկեր Դիեգո Տորեսի հետ կազմակերպած մարզական միջոցառումների ընթացքում կատարված փողերի լվացման համար:









