Ուշադրություն, հատկապես վարորդներին. այսօր երեկոյան և վաղը գիշերը որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, մերկասառույց. Գ. Սուրենյան
Ուշադրություն, հատկապես վարորդներին:Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:









