Էրդողանը Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահի հետ քննարկել է սիրիացի փախստականների հարցը

10:00 • 02.12.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ֆոն դեր Լյայենի նախաձեռնությամբ՝ նրա պաշտոնավարման առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին:

Կողմերը քննարկել են սիրիացի փախստականների վերադարձի հարցը Թուրքիայի կողմից ստեղծված «անվտանգության գոտու» տարածք:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ԵՄ համաձայնագրի շրջանակում սիրիացի փախստականներին տրամադրված օգնությունը: