ԱՄՆ-ում ավելի քան 1300 ներքին ու միջազգային չվերթ է չեղարկվել ձյան առատ տեղումների հետևանքով

11:02 • 02.12.19

Միացյալ Նահանգներում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով չեղարկվել ու հետաձգվել է ավելի քան 1300 ներքին ու միջազգային չվերթ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ մանրամասնելով, որ պատճառը ձյան առատ տեղումներն են:

FlightAware.com կայքի տվյալներով՝ ավելի քան 700 չվերթ է չեղարկվել Նյու Յորքում, Նյուարքում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Բաֆոլոյում, Փիթսբուրգում:

Ընդհանուր առմամբ, եղանակային պայմաններով պայմանավորված չեղարկումները տեղի են ունեցել երկրի մոտ 40 քաղաքում:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ եղանակը բարելավման միտում առայժմ չունի:
Ամերիկյան ավիաընկերությունների հաշվարկով՝ Գոհաբանության տոնի սեզոնի ընթացքում իրենք կսպասարկեն ավելի քան 31 մլն ուղևորի: