120 000 դոլար. կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը վաճառվել է ամերիկյան ցուցահանդեսում (լուսանկարներ)

15:53 • 06.12.19

Մայամիում մեկնարկած Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում կպչուն ժապավենով սպիտակ պատին ամրացված սովորական բանանը վաճառվել է 120 000 դոլարով: Այս մասին հայտնում է Newsweek-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, տվյալ աշխատանքի հեղինակն իտալացի Մաուրիցիո Կատելանն է: Տղամարդն այս ինստալիացիայի շուրջ մտածել է մեկ տարի, սակայն դրա իմաստը չի բացատրել:

Հայտնի է, որ մեկ տարվա ընթացքում Կատելանը սենյակում բանանին է նայել, որպեսզի ներշնչանք գտնի:

Հատկանշական է, որ «բանանային արվեստի» առաջին նմուշը վաճառվել է ֆրանսիական Galerie Perrotin ժամանակակից արվեստի պատկերասրահում:

Աղբյուրը հիշեցնում է, որ սա Մաուրիցիո Կատելանի առաջին արտասովոր աշխատանքը չէ. իտալացին 18 կարատանոց ոսկուց պատրաստված հայտնի զուգարանի հեղինակն է նաև:

 

Картинки по запросу Banana wins: Duct-taped banana sells for a whopping $120,000 at Art Basel Miami

120 000 դոլար. կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը վաճառվել է ամերիկյան ցուցահանդեսում (լուսանկարներ)