Կպչուն ժապավենով պատին ամրացված բանանն ամերիկյան ցուցահանդեսում վաճառքի է հանվել 120 000 դոլարով (լուսանկարներ)

11:25 • 06.12.19

Մայամիում մեկնարկած Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում վաճառքի է հանվել կպչուն ժապավենով սպիտակ պատին ամրացված սովորական բանան, որի գինը ո՛չ ավել, ո՛չ պակաս 120 000 դոլար է:

Ինչպես նշում է USA Today-ը, տվյալ աշխատանքի հեղինակն իտալացի Մաուրիցիո Կատելանն է:

Հատկանշական է, որ «բանանային արվեստի» առաջին նմուշը վաճառվել է ֆրանսիական Galerie Perrotin ժամանակակից արվեստի պատկերասրահում:

Աղբյուրը հիշեցնում է, որ սա Մաուրիցիո Կատելանի առաջին արտասովոր աշխատանքը չէ. իտալացին 18 կարատանոց ոսկուց պատրաստված հայտնի զուգարանի հեղինակն է նաև:

Картинки по запросу Banana wins: Duct-taped banana sells for a whopping $120,000 at Art Basel Miami