ԱԺ–ն քննարկում էր «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություներ անելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը (տեսանյութ)

10:03 • 06.12.19

ԱԺ-ում շարունակվում է հերթական քառօրյան։ Օրակարգում ընդգրկվել են «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին, 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին,  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։