Թեյլոր Սվիֆթը ներկա է գտնվել իր մասնակցությամբ «Կատուները» մյուզիքլի նյույորքյան պրեմիերային (լուսանկարներ)

11:59 • 17.12.19

Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը կարմիր ծաղկային զգեստով ներկա է գտնվել իր մասնակցությամբ «Կատուները» մյուզիքլի նյույորքյան պրեմիերային, գրում է Daily Mail-ը:

30-ամյա երգչուհին մյուզիքլի պրեմիերային ներկայացել է Oscar de la Renta նորաձևության տան կարմիր ատլասե շլացուցիչ զգեստով:

Երգչուհու զգեստը գունային առումով բաղկացած է եղել երկու երանգից. այն քղանցքի աջ հատվածում եղել է բոսորագույն, մինչդեռ ամբողջ զգեստը պատված է եղել ծաղկային նախշերով:

Փոփ աստղը մյուզիքլում հանդես է գալիս Բոմբալուրինա (Bombalurina) կատվի դերում: Աղբյուրը գրում է, որ «Կատուները» ֆիլմում դերակատարումը Թեյլորի համար առաջինը չէ. նա նաև հանդես է եկել Valentine's Day և The Giver ֆիլմերում:

Էնդրյու Լլոյդ Ուեբերի երաժշտությունը սկզբնապես գրվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիոթի՝ Old Possum's Book of Practical Cats բանաստեղծական ժողովածուի համար:

Երգերի շարքը հետագայում բեմադրվել է մյուզիքլում, որը ցուցադրվել է նաև Բրոդվեյում:

Ավելի վաղ Թոմ Հուփերի «Կատուները» ֆիլմում նկարահանման տպավորությունների մասին խոսելիս երգչուհին հայտնել էր. «Կարծում եմ՝ ինձ դուր է եկել ֆիլմի արտասովորությունը և նկարահանման հրապարակում ինձ տիրող զգացողությունները: Դժվար թե կրկին նման կերպարով հանդես գալու հնարավորություն ունենամ»:

Նա նաև նշել է, որ ֆիլմում նկարահանումներն ընկալում էր որպես «ելույթ՝ առանց երաժշտության»:

Հարցին, թե այդյոք չէր ցանկանա դերասանուհի լինել և ավելի շատ ֆիլմերում հանդես գալ, Սվիֆթը հստակ պատասխան չի տվել, սակայն նշել է, որ «մյուզիքլում աշխատելով հրաշալի ժամանակ է անցկացրել»:

Two-tone: The intriguing gown also featured a featured a wide burgundy section running over her right side with a thick plant stem separating the two sections

Blonde beauty: The You Need To Calm Down singer had her blonde locks styled back in a bun with stylish bangs and separate strands framing her impeccably made-up face

Accents: The hitmaker wore a splash of crimson on lips and sported a striking multicolored ring

Feline friends: Taylor recently celebrated her 30th birthday with, appropriately, a massive cake decorated with images of her three cats

Big steps: Taylor has had small roles in The Giver and Valentine's day, but Cats is her most prominent acting role to date