Լևոն Արոնյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում միաժամանակյա սեանս է անցկացրել երեխաների հետ

21:47 • 07.01.20

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր Թվիթերում գրել է շախմատիստը: Հայ գրոսմայստերը մայրաքաղաք Յոհանեսբուրգում երեխաների հետ 107 խաղատախտակների վրա միաժամանակյա խաղային սեանս է անցկացրել:

Արոնյանը կրել է հատուկ շապիկ, ի հիշատակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի: