Իլոն Մասկը Չինաստանում Tesla-ի գործարանի բացման ժամանակ պարել է (տեսանյութ)

21:43 • 07.01.20

SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Չինաստանի Շանհայ քաղաքում էլեկտրոմոբիլների գործարանի բացման ժամանակ պարել է: Համապատասխան տեսանյութը հրապարակել են Twitter-ի օգտատերերը:

Հրապարակված կադրերում երևում է, որ Մասկը Model Y էլեկտրական մեքենաների շնորհանդեսի ժամանակ պարային որոշ շարժումներ է ցուցադրում։

Չինաստանի գործարանը կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակում և առաջինն է դարձել ԱՄՆ-ի տարածքից դուրս։

Շանհայում արտադրության գործարկումը ձեռնարկությանը թույլ կտա տարեկան 150 հազարից հասնել մինչև 250 էլեկտրամոբիլների արտադրությանը։