Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների նշանակումներ է կատարել

13:15 • 24.01.20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնից, ետ է կոչվել Մայր Աթոռ` որպես վանաբնակ միաբան:

Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ազատվելով Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ: