Հայրապետական կոնդակով հռչակվել է Բալթյան երկրների հայոց թեմը

21:14 • 24.01.20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգը:

Բալթյան երկրների նորաստեղծ թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: