100 հազար մարդ սխալվել է մի քանի անգամ՝ իր ձայն տալով ԲՀԿ-ին. «Իմ քայլի» պատգամավոր

18:13 • 24.01.20

Ես գտնում եմ, որ 100 հազար մարդ սխալվել է ԲՀԿ-ին ձայն տալով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, ըստ նրա խորհրդարանը ԲՀԿ-ի տեղը չէ:

«Մարդիկ բիզնեսմեններ են չէ, թող զբաղվեն բիզնեսներով: Երբ մարդը բիզնեսով է զբաղվում վտանգներ են առաջանում: Ենթադրենք մարդն ունի ՀԷԿ և մենք քննարկում ենք ՀԷԿ-երի մասին օրենք. պարզ է՝ ինքն իր շահերն է պահելու: Օբյեկտիվության դաչիկ՝ ցուցիչ չկա, որ տեսնես ինքը օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ»,-մանրամասնեց պատգամավորը:

Արթուր Մանուկյանն ասաց, որ ընտրողների կամքին չի բռնանում, պարզապես ասում է, որ սխալվել են: Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն խորհրդարանի հնաբնակներից է՝ Արթուր Մանուկյանն ասաց.

«Ես իմ կյանքում լիքը սխալներ եմ արել, նրանք (ընտրողները) մի քանի անգամ սխալվել են, ինչ կա դրա մեջ: Այո՛, սխալվել եք սիրելի հայրենակիցներ, ԲՀԿ-ին ընտրող սիրելի՛, հայրենակիցներ: Այո՛, իմ կարծիքով՝ սխալվել եք, գուցե ես եմ հենց հիմա սխալվում »,-ասաց նա: