Արտակ Քամալյանը կստանձնի ԵՏՀ-ում արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի պաշտոնը
Արտակ Քամալյանը փետրվարի 1-ից կստանձնի ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարար) պաշտոնը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Դեկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որով Արտակ Քամալյանը նշանակվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար։ Նա իր պաշտոնը կստանձնի փետրվաի 1-ից»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հենց սրանով է պայմանավորված նրա՝ ազատումը նախարարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարչապետի հրամանով Արտակ Քամալյանը ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:










