Նիդերլանդների թագավորը ինքն է վարել այն ինքնաթիռը, որով ժամանել է Իսրայել
Իսրայել է ժամանել Նիդերլանդների պատվիրակության ինքնաթիռը, որը վարելիս է եղել անձամբ պետության թագավորը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը պատվիրակությանը բերել է մասնակցելու Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է դիսպետչերը ասում. «Բարի գալուստ, Ձերդ գերազանցություն»:
Ավելի վաղ թագավորը ասել էր, որ ինքը 20 տարի ուղևորատար ինքնաթիռի օդաչու է աշխատել: Նա թռիչքներ է կատարում շաբաթը երկու անգամ, որպես KLM ավիաընկերության օդաչու:
Թագավորը սկսել է աշխատել որպես օդաչու մինչև 2013 թվականին իր գահ բարձրանալը, երբ նրա մայր Բեատրիքսը հրաժարվեց գահից: Վիլլեմ-Ալեքսանդրը աշխատել է KLM ավիաընկերության դուստր կազմակերպության` KLM Cityhopper կազմակերպությում` որպես երկրորդ օդաչու:
"הטייס, מלך": מלך הולנד, וילם- אלכסנדר, הטיס את עצמו לישראל במטוס ה- 737NG של ממשלת הולנד. המלך ההולנדי חשף לפני כמה שנים כי במשך שני עשורים הוא מטיס פעמיים בשבוע נוסעים כטייס משנה בחברת התעופה KLM. האזינו לאישור החניה שקיבל ממגדל הפיקוח "הוד מלכותך"










