Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին բժշկական դիմակներ գնելու հերթեր են գոյացել (տեսանյութեր, լուսանկարներ)

14:52 • 25.01.20

Չինաստանում խանութների դարակներից արագ սպառվում են բժշկական դիմակները, քանի որ քաղաքացիները պատրաստվում են մահացու վիրուսի տարածմանը և հերթ են կանգնում դիմակներ ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի փորձագետը ենթադրել է, որ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է փոխանցվել թքի միջոցով, քանի որ երկրում արդեն վարակվել է 20 բուժաշխատող:

Երկրում բժշկական դիմակների գները բարձրացել են, դեղատներում ու դրանցից դուրս հսկայական հերթեր են:

Երկրի էլեկտրոնային վաճառքի կայքում վաճառողներից ոմանք դիմակների գները բարձրացրել են 99-ից մինչև 1000 յուան` մեկ տուփի համար:

Չինական Weibo կայքում դիմակների վաճառքի մասին գրառումները հավաքում են մինչև 570 միլիոն հավանում:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 41 մարդ, վարակման դեպքերը հասել են 1287-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, ևս մի քանի երկրում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

 

Wuhan residents have made made more than four million trips by train, road and air since January 10 during the annual Lunar New Year travel rush. Above, a screen grab from CCTV's news programme shows flocks of passengers leaving Wuhan Train Station on Monday

A topic page titled 'the main force of buying face masks' on Weibo have attracted around 570 million clicks as the Chinese netizens discuss the apparent nationwide buying spree

The virus has spread to Thailand, South Korea, Japan and Taiwan

An expert from China's National Health Commission today suggested that the life-threatening virus could be passed through saliva as 20 medical workers in the country are now confirmed to have been infected

Reports claim some vendors have hiked the price from £11 to £110 per box amid an alleged mask shortage. On Weibo, the Chinese equivalent to Twitter, web users reported to have seen huge lines of customers in and outside pharmacies in hope of buying the sought-after item