Ամերիկյան ռազմական ուղղաթիռը վայրեջք է կատարել ծովում` ճապոնական Օկինավայի մոտակայքում

16:42 • 25.01.20

Ամերիկյան MH60 ռազմական ուղղաթիռը վայրեջք է կատարել ճապոնական Օկինավա կղզուց 150 կմ արևելք գտնվող ծովային ջրերում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ճապոնական Կիոդո գործակալությանը:

Գործակալության տվյալներով անձնակազմի բոլոր 5 անձինք ողջ են մնացել և տեղափոխվել են հիվանդանոց:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը պարզում է դեպքի պատճառները: