Իռլանդական կղզու համար գոյատևման հմտություններ ունեցող հսկիչներ են փնտրում (տեսանյութ, լուսանկարներ)
Իռլանդիայի հարավ-արևմուտքում, Քերրի կոմսության ափերին է գտնվում Գրեյթ-Բլասկետ կղզին, որին հսկիչներ են անհրաժեշտ: Հսկիչները պետք է պատրաստ լինեն դաժան եղանակային պայմանների ու էլեկտրականության բացակայությանը: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Հսկիչները պետք է ղեկավարեն փոքրիկ սրճարանը և երեք քոթեջները, որոնցից յուրաքանչյուրում կարող է 7 մարդ տեղավորվել: Աշխատանքային սեզոնը լինելու է 2020 թվականի ապրիլից հոկտեմբերը:
Գրեյթ-Բլասկետում էլեկտրականություն չկա: Դրա փոխարեն կան մոմեր ու վառարաններ, որոնք տաքացնում են քոթեջներն ու սրճարանը: Տաք ջուր չկա, իսկ սառը ջրի համար պետք է գնալ ջրամբարի մոտ: Կղզում միշտ սառը քամիներ են փչում: Անշարժ գույքերի սեփականատերեր Ալիսա Հեյլը և Բիլլի Օ'քոննորը սոցցանցերում իրենց հայտարարության մեջ նշել են, որ փնտրում են մարդկանց, որոնք դժվարին պայմաններում գոյատևման փորձ ունեն:
Չնայած աշխատանքի դժվարությանը, արդեն 27 000 մարդ հայտ է ներկայացրել այս աշխատանքի համար:

















