Սլովակիայի թանգարաններից մեկում ավելի քան մեկ միլիոն եվրո արժողությամբ մետաղադրամներ են կորել
Բրատիսլավայում գտնվող Սլովակիայի ազգային թանգարանից կորել են ավելի քան 1 միլիոն եվրո արժողություն ունեցող պատմական մետաղադրամներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости պարբերականը՝ հղում անելով բրատիսլավական Pravda թերթին:
Տեղի կունեցածի կապակցությամբ հետաքննության սկսվելը հաստատել են ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Զեյֆը և մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Պավոլ Չորբան:
«Սլովակիայի ազգային թանգարանի հավաքածուից անհետացել են ընդհանուր ավելի քան 1 միլիոն եվրո արժողությամբ արժեքավոր մետաղադրամներ»,-տեղեկացրել է Pravda թերթը` հղում անելով թանգարանում և իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
«Բրատիսլավայում ոստիկանության շրջանային վարչությունը սկսել է գործի հետաքննությունը: ԶԼՄ-ների համար մանրամասներ կներկայացնենք երկուշաբթի»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Զեյֆը:
Իր հերթին մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Պավոլ Չորբան նշել է, որ կապված ոստիկանության կողմից հետաքննություն սկսելու հետ, նախարարությունը դեռևս զերծ կմնա հայտարարություններ անելուց:










