Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո հազարավոր մարդիկ գիշերը փողոցներում են անցկացրել. երկրաշարժի հետևանքները` ֆոտոշարքով (լուսանկարներ)

11:22 • 25.01.20

Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո հազարավոր մարդիկ գիշերը փողոցներում են անցկացրել, գրում են թուրքական լրատվամիջոցները: 

Հաղորդվում է, որ Էլազիգ նահանգի Սիվրիջե շրջանի շատ բնակիչներ գիշերն անցկացրել են մարզահամալիրներում, այգիներում, տարբեր հաստատություններում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայի արևելյան Էլազիգի նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 1015 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի և 770 տուժածի մասին:

6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին): Այն զգացվել է հարևան նահանգներում:

Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց:

 

Լուսանկարները` Daily Mail-ի

A collapsed building hangs off the side of another in the wake of a devastating earthquake that ripped through eastern Turkey earlier today

Teams conduct a search and rescue operations for survivors of a collapsed building after a 6.8-magnitude earthquake jolted eastern Turkish province of Elazig on January 24, 2020

Teams conduct a search and rescue operations for survivors of a collapsed building after a 6.8-magnitude earthquake jolted eastern Turkish province of Elazig on January 24, 2020

Teams conduct a search and rescue operations for survivors of a collapsed building after a 6.8-magnitude earthquake jolted eastern Turkish province of Elazig on January 24, 2020Teams conduct a search and rescue operations for survivors of a collapsed building after a 6.8-magnitude earthquake jolted eastern Turkish province of Elazig on January 24, 2020

Teams conduct a search and rescue operations for survivors of a collapsed building after a 6.8-magnitude earthquake jolted eastern Turkish province of Elazig on January 24, 2020