Պակիստանը մեղադրանքներ է ուղղել Հնդկաստանին Քաշմիրում հրադադարի մասին համաձայնությունը խախտելու համար

01:54 • 26.01.20

Պակիստանի ԱԳն-ն բողոքի նոտա է հղել Հնդկաստանին՝ Քաշմիրի հատվածում հրադադարի մասին համաձայնության պայմանները խախտելու առնչությամբ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով գերատեսչության տարածած հայտարարությունը:

«Պակիստանի ԱԳՆ Հարավային Ասիայի դեպարտամենտի ղեղակավար Զահիդ Հաֆիզ Չոուդրին կանչել է  Իսլամաբադում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և քննադատել շփման գոտում հնդկական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ոչ միտումնավոր խախտումը, ինչի հետևանքով 1 անմեղ քաղաքացի է տուժել»,- հայտնել են գերատեսչությունից:

«Նման չմտածված գործողությունները բացահայտ խախտում են 2003-ից գործող հրադադարի համաձայնությունը և բոլորովին անտեսում են մարդու իրավունքները, ինչպես նաև վտանգ են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության համար»,- ընդգծել են գերատեսչությունից: Պակիստանը ԱԳՆ-ն հնդկական կողմին նաև կոչ է արել «հարգել հրադադարի համաձայնությունը»: