Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 15 000 մարդու ժամանակավոր կացարաններ են տրամադրվել

03:07 • 26.01.20

Թուրքիայի արևելյան նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած ավելի քան 15 000 մարդու ժամանակավոր կացարաններ են տրամադրվել: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

«Ավելի քան 15 հազար քաղաքացիներ տեղավորվել են մարզասրահներում, հյուրատներում, համալսարանական ճամբարներում: Բնական աղետի վայրում մոտ 5 հազար վրան է տեղադրվել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է նա: 

Նշվում է, որ երկրաշարժի գոտում 72 տուն է փլուզվել, ևս 923-ը վնասվել են, որոնցից 514-ի դեպքում կրած վնասները լուրջ են: