Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում՝ ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների ուղղությամբ

05:29 • 26.01.20

Իսրայելի զինվորականները Գազայի հարավային հատվածում ՀԱՄԱՍ շարժման օբյեկտների ուղղությամբ հարվածներ են հասցրել՝  ի պատասխան պայթուցիկ իրերով օդապարիկներ արձակելու, գրում է МК.ру-ն:

«Այսօր ավելի վաղ Գազայի սեկտորից Իսրայելի ուղղությամբ պայթուցիկ իրերով օդապարիկներ են արձակվել: Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանական բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի մի քանի ահաբեկչական թիրախների ուղղությամբ»,- ասվում է Իսրայելի բանաի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ թիրախների թվում են եղել նաև ռազմական համալիրների և զենքերի արտադրության օբյեկտներ: