Ռոթշիլդները նացիստների խլած շենքերի պատճառով դատի են տվել Վիեննայի իշխանություններին

12:31 • 26.01.20

Հրեական Ռոթշիլդ ազդեցիկ և հարուստ տոհմի ավստրիական ճյուղի ներկայացուցիչները դատի են տվել Վիեննայի իշխանություններին իրենց պատկանող շինությունները վաճառելու համար:

Ինչպես հայտնում է rbc.ru-ն, խոսքը այն կառույցների մասին է, որոնք մինչև 1938թ. Ռոթշիլդների բարեգործական հիմնադրամն օգտագործում էր հոգեկան հիվանդների բուժման համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ այդ շենքերն պետականացվել էին նացիստների կողմից: Հայցվոր կողմի պնդմամբ՝ Վիեննայի իշխանությունները հատուկ են ձևակերպել փաստաթղթերը, որպեսզի քաղաքը դառնա շենքերի միակ սեփականատերը, իսկ հետո դրանք վաճառի ավելի էժան գնով:

Ռոթշիլդների ժառանգները գտնում են, որ Վիեննայի այժմյան իշխանությունները պետք է վերադարձնեն բարեգործական հիմնադրամի ամբողջ ունեցվածքը:

Մինչ Երկրորդ աշխարհամարտը Ռոթշիլդներին պատկանած բարեգործական հիմնադրամն Ավստրիայի իշխանությունների կողմից վերականգնվել է 1956թ., սակայն նախկին տերերին այդ մասին չի ասվել, ինչի հետևանքով հիմնադրամի ունեցվածքը փոխանցվել է քաղաքին: