Հասարակությունն արդեն հասկանում է՝ ինչ է կատարվում իրականում․ մի մարդ ուզում է իշխանությունը պահել ու դրա համար ոչ մի բանից չի խորշում․ Գ․ Եղիազարյան (տեսանյութ)

13:06 • 29.01.20

Տեղի ունեցավ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի մամուլի ասուլիսը: Բանախոսն անդրադարձավ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամների ձերբակալություններին, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Գ․ Եղիազարյանը նշեց՝ հասարակությունն արդեն հասկանում է՝ ինչ է կատարվում իրականում․ մի մարդ ուզում է իշխանությունը պահել ու դրա համար ոչ մի բանից չի խորշում։

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանության 6-րդ վարչություն էին բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, հասրակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։