Համացանցում հայտնվել են նոր Kia Sorento քրոսսովերի լուսանկարները (լուսանկար)

15:59 • 29.01.20

Հունվարի 29-ին Clien պորտալը հրապարակել է չորրորդ սերնդի Kia Sorento քրոսսովերի առաջին լուսանկարները:

Դատելով լուսանկարներից՝ նոր մեքենան իր նախկինից տարբերվելու է ռադիատորի լայն ցանցով, դիմացի նեղ լուսարձակներով և հետևի կրկնակի լուսարձակներով:

Մեքենայի սրահում փոխվել է ղեկի դիզայնը, թվային վահանակը, ավելացել է լայնաֆորմատ աուդիո համակարգ: 

Բացի բենզինային և դիզելային շարժիչներից, նոր մեքենան կլինի նաև հիբրիդային շարժիչային համակարգով, որը բաղկացած կլինի 1,6 լիտրանոց տուրբոշարժիչից և էլեկտրաշարժիչից:  Քննարկվում է նաև այս մեքենայի ջրածնային ագրեգատով տարբերակի արտադրությունը:

Kia Sorento-ի նոր սերնդի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 17-ին Հարավային Կորեայում:

위장막 벗겨진? 쏘렌토 풀체 사진