Չինաստանի` կարանտին գոտում գտնվող հյուրանոցներում մարդկանց սնունդ է հասցնում ռոբոտը (լուսանկարներ, տեսանյութ)

16:03 • 29.01.20

Չինաստանի արևելյան մասի Հանչժոու մեկուսացված կետում գտնվող հյուրանոցում ավելի քան 200 հաճախորդների ռոբոտն է սնունդ հասցնում, հայտնում է Daily Mail պարբերականը:

Ռոբոտները ծրագրված են երգելով մոտենալ ամեն դռանը, կանգնել դրանցից յուրաքանչյուրի մոտ, որտեղից էլ հյուրերը կարող են վերցնել իրենց հասանելիք ուտելիքը: Կարանտին գոտում գտնվող հյուրանոց հյուրընկալվածներից շատերը ժամանել են համաճարակի կենտրոն համարվող Ուհան քաղաքից:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, նոր  կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ՝ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052:  

Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:

Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում,  այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլուր:

The robots are programmed to stop by the room doors to deliver meals and sing to entertain the guests at the quarantined hotel in Hangzhou, east China